Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ընդդիմությունն իշխանության այլ սցենարի մասին է ակնարկում

Ընդդիմությունն իշխանության այլ սցենարի մասին է ակնարկում
02.02.2018 | 17:11

Մինչ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի ներկայությամբ խորհրդարանականների հետ հանդիպմանը հայտարարում է, որ նախագահի թեկնածուն պետք է ընտրվի ԱԺ-ի ընդարձակ պայմանավորվածության պայմաններում՝ ակնկալելով նաև «Ծառուկյան» խմբակցության աջակցությունն իրենց թեկնածուին, այսօր այդ խմբակցության անդամն ուշագրավ հայտարարություն է արել: Սերգեյ Բագրատյանը, անդրադառնալով վարչապետի թեկնածու առաջադրելու հավանականությանը, ասել է, որ սպասեք զարգացումներին՝ հավանական համարելով նաև այլ իրավիճակ: Այսինքն, 1999-ի դեպքերի կրկնությունը, երբ «Հանրապետություն» խմբակցությունը մի քանի ժամվա ընթացքում տրոհվեց և ՀՀՇ-ն փաստացի կորցրեց ղեկավարումը:

«Ինչի՞ եք բացառում, որ կարող է կրկնվել, մանավանդ որ քաղաքական շեշտադրումներ կան»,- նշել է նա: Սա շատ հարցեր է առաջացնում. եթե պատգամավորը զուտ սեփական կարծիքն է հայտնում, առանց խմբակցության ներքին տրամադրությունները և պայմանավորվածությունները հաշվի առնելու, կարելի է հասկանալ, որ նա գուցե այլ զարգացումներ է տեսնում: Սակայն Սերգեյ Բագրատյանը ոչ միայն խոսում է «այլ» զարգացումների հավանականությունից, այլև որ դրա համար կա հող՝ «քաղաքական շեշտադրումներ կան»:

Ստացվում է, որ «իշխանական» ընդդիմությունն այլ խմորումների մասին տեղեկություններ ունի և այնքան էլ վստահ չէ, որ իշխանության սցենարը կիրականանա: Այսպես ասած, նախապես ապահովագրում է իրեն և ակնարկում տրոհումների մասին: Թե 1999-ի դեպքերի կրկնությունը որքան է հավանական, դժվար է ասել, բայց պարզվում է «Ծառուկյան» խմբակցությունում դրա ծիլերը տեսնում են:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2651

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ